Alexander Tsaturyan
Երգ
Գարնան երգին ականջ դըրած
Գարուն կյանքըս հիշեցի.
Ի՛նչ կար սրտումս վաղուց լըսած
Նորոգ կյանքի կոչեցի։
Ես ասացի ելե՛ք, հույսեր,
Վըշտոտ սըրտիս փարեցե՜ք.
Այս մութ օրիս, որպես լույսեր,
Մութ երկինքըս վառեցե՜ք։
Ես ասացի սի՛րտ իմ, զարթի՛ր
Եվ նոր երգով սիրավետ
Խանդ ու ավյուն, հույզ ու թըրթիռ
Խառնի՛ր գարնան երգի հետ...
Եվ ձեռք առա քընարն իմ լուռ
Ու լարերին խըփեցի,
Բայց երգի տեղ աղեկտուր
Սըրտիս ողբը լսեցի...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Sobre Dance
Self Portrait
Play Online