Alexander Tsaturyan
Էլեգիա
Գարունն անցավ… և գարնան հետ
Չքնաղ վարդը թառամեց.
Խեղճ սոխակն էլ յուր սիրավետ
Գողտրիկ երգին վերջ տվեց։
Եվ պարտիզում կանաչազարդ,
Ուր տիրում էր կյանք եռուն,
Այժմ գունատ, որպես հիվանդ,
Խուլ տնքում է մերկ աշուն։
Էլ չի լսվում ո՛չ ճըլվըլոց
Անհոգ, անվիշտ ճնճղուկի.
Ո՛չ զեփյուռն է՝ առած յուր ծոց՝
Բերում մեզ բույրն հասմիկի։
Այդպես, ավա՜ղ, սի՛րտ իմ խղճուկ,
Անցավ և՛ քո վառ գարուն,
Եվ քեզ պատեց վիշտը խեղդուկ,
Որպես անկյանք, ցուրտ աշուն։
1889, 25 հուլիսի
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Kars
Poppy Flowers
Play Online