Alexander Shirvanzadeh

Նամակ Դավիթ Անանունին 1

Մեծարգո պարոն Դ․ Անանուն

Համաձայն Ձեր առաջարկի՝ հայտնում եմ Ձեզ «Գործի» խմբագրությանը հաղորդելու համար այն պայմանները, որոնք կարող են միայն ինձ միջոց տալ այդ ամսագրին աշխատակցելու․․․

Դրաման լիովին պատրաստ ու արտագրված է, կարող եմ ուղարկել երբ պահանջվի։ Վեպը ծրագրված է և կլինի պատրաստ մինչև դեկտեմբեր։

Դրաման, որ 4 արարով և 6 պատկերով է, թուրքահայերի այժմյան կյանքից է՝ կամավորական շարժման հետ կապված։

Վեպը ժամանակակից կյանքից է և պատերազմի հետ կապ չունի։

Բայց իմ ամենագլխավոր պայմանն է․ անաղարտ տպագրություն իմ երկերի։ Ոչ կրճատում և ոչ նույնիսկ մի որևէ բառի կամ կետի փոփոխություն․․․

«Գործ»-ին աշխատակցելը լայն կանեմ միայն դեպքում, երբ կունենամ ապացույց, որ ամսագիրը այդ իմ աշխատակցության կարիքը զգում է։ Կանխավ մերժում եմ ամեն մի զիջում, որի կարիքը ես չեմ զգում։

Հարգանքներով՝ Շիրվանզադե
6 սեպտ․ 1916թ․, Թիֆլիս
Be the first who will comment on this
Yatuk Music
You are Chinar
Komitas

You are Chinar

Dec 27 1965
Dec 27 1965
Play Online