Պոեզիա՛,
մեղմի՛ր ապրելու այս ցավը…
մեխի՛ր սավառնող հոգին
մարմնին հողեղեն
և ուժ տու՛ր
մտքին ու սրտին,
որ Բանը
նորից դարձնի Աստված։