Պահում էի վառ միշտ կրակը
Պահում էի վառ միշտ կրակը,
Բալիկս հուր էր սիրում-
Բայց մահն այնպես արագ է,
Կրակն էլ չեմ վառում:
Մթնում այս նստել ու լալ,-
Ի՞նչ է մնում ինձ, էլ ի՞նչ,
Բալիկ իմ, լավ իմ, զուլալ,
Աստղիկ իմ ջինջ...
Պահում էի վառ միշտ կրակը,
Բալիկս հուր էր սիրում-
Բայց մահն այնպես արագ է,
Կրակն էլ չեմ վառում:
Մթնում այս նստել ու լալ,-
Ի՞նչ է մնում ինձ, էլ ի՞նչ,
Բալիկ իմ, լավ իմ, զուլալ,
Աստղիկ իմ ջինջ...