Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Երգ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած, ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞...
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

1903-1904