Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Եղիշե Չարենց

Ու կտարածվի մի տրտում մշուշ

Ու կտարածվի մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ
Խանձված հոգում...

Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,
Ու գունատ էր դեռ:
Արևը անցավ կապույտ դաշտերում՝
Մի ոսկի թիթեռ:

Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևը անցավ.
Արևը անհուն ու որբ կապույտում`
Բռնկված մի ցավ:

Իջնում է ահա մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի՜, ոսկո՜ւ տրտմունա՜կ վերհուշ՝
Խանձված հոգում...