Այս շենքի վրա ամպերն են թառել
Այս շենքի վրա ամպերն են թառել,
Քնել է քամին:
Մեկը սենյակում կրակ է վառել
Իրիկնաժամին:
Կրակ է վառել, իսկ ինքը չկա:
Դատարկ սենյակում
Կախված է պատկերն օտար աղջկա:
Լույսը չի հանգում:
Քնել է քամին: Ու ծառերը մունջ
Նիրհել են մուժում:
Իսկ կրակը դեռ վառվում է անխոնջ
Ներսը մշուշում: