Նէ
Վարդը գարնայնի Թէ կոյսին տիպար Այտերուն չ՚ըլլար ՝ Ո՞վ կ՚յարգէր զ՚անի:
Թէ չը նմանէր Կապոյտն եթերաց Կոյսին աչերաց՝ Երկինք ո՞վ կ՚նայէր :
Թէ կոյսը չ՚ըլլար Սիրուն ու ամբիծ, Աստուածն այն երկնից Մարդ ո՞ւր կը կարդար:
1871