Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Աննա Բաբուջյան

Մտորումներ

Երանի քամու ձեռքերը հասնեին հոգուս ու քշեին տխրությունս... Քամին անհասցե դեգերումների մեջ այդպես էլ իմ հասցեն չիմացավ , իսկ ես դեռ սպասում եմ նրա շոյանքին ու մխիթարությանը։ Երբեմն էլ աղաչում եմ, որ ոռնա ու դառնա իմ զրուցակիցը։ Չկա մի բառ, որ մխիթարի ինձ... Բառերը հոգուս ցավին դիպչելով անէանում են` չկարողանալով ներխուժել հոգուս ընդերքը... Սրտիս թույլ զարկերը միայն մի բան են նոտագրում, որ հոգնել են կորցնելուց...

26.04.24

ԱԽՈՒՐՅԱՆ