Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Աննա Բաբուջյան

Վերածնունդ

Թե ողջ աշխարհն ոտնատակ անեմ`

Այնտեղ թաքնված գանձերը պեղեմ,

Իմ անգինն էլի դու ես հայրենիք

Աշխարհի միակ բաց հրաշալիք։

Թե օտար հողը ոսկի էլ հագնի

Թե ոտքերիս տակ դրախտ ծաղկեցնի,

Հողիդ ճաք տված սիրտը վիրավոր

Ինձ տուն կկանչի աղոթքով հզոր։

Մի պտղունցն անգամ հողիդ չեմ փոխի

Օտարի սնած դրախտների հետ

Սերդ ոտքերն իմ ամուր կկապի

Որ չհամբուրվեն օտար հողի հետ։

Դու իմ դրախտն ես գունեղ մանկության

Առաջին սերն իմ պատանեկության,

Դու հզոր կանչն ես իմ թանկ հուշերի

Փթթի'ր այսուհետ, հող ի'մ հայրենի ....

23.01.2025

ԱԽՈՒՐՅԱՆ