Ծանուցում
Բարությունն ունի իր ճանապարհը.
անտեսանելի, բայց ուրվագծված
լուսե մի կայծ,
որ հոգու խորքից ուղարկում է հայց,
եւ ուղեկցում այն ընդունողին՝
որպես մի փարոս, որպես հոգու հաց:
Հավերժության տեսիլք է կերտում,
դառնում է լեզուն ողջ տիեզերքի,
հավաքագրում է անբիծ հոգիներ,
որ այդ հոծ ուժով խավարը հերքի:
Նա՝ գիտակցության լաբիրինթոսում
կանթեղ մոլորված,
դուք՝ խավարասեր դարձած բացիլներ՝
ամրոց եք շարել այնտեղ,
ուր պիտի ճրագներ վառել,
ուր պիտի ցոլան բարության շողեր...
Դադարեք որսը.
խավարում` դուք եք այդ որսի դերում:
Լույսն ուղարկել է ձեզ եւս մի հայց,
միգուցե` վերջին...
Ընդունեք հայցը...
18.01.2025
Դիլիջան