Մայրաքաղաքապաշտը
Ներսում ամեն բան բութ է,
Մութ գաղութ է մի անել,
Ներսում օդը չար խութ է,
Իսկ դրսում Երևա՜նն է...
Ներսում ամեն բան բոթ է,
Չի ստացվում հույս ցանել,
Ներսում խորթ-խորդուբորդ է,
Իսկ դրսում Երևա՜նն է...
Ներսում ամեն բան ահ է,
Չի լինում սևը վանել,
Ներսում հոռին անմահ է,
Իսկ դրսում Երևա՜նն է...
17.09.2023