Երազանքները քո մասին
Երազանքները քո մասին
նման են քարաշեն շենքերի
արանքից երևացող
երկնքի կապտալույսին։
Երբ ես
երկար
երկար նայում եմ
առաստաղին անգամ.
օրերով նստած
նայում եմ առաստաղի
մի կետի,
միևնույնն է երկնքի
կապտալույսն է լողում
պատերի վրա։