Գյումրիս
Քաղաք ջան, էս ինչըղ անուշ ես,
Երկնի տակ դու իմ բաց թանգարան,
Օր ղայդով խոսաս գը միշտ ըսպես`
Նախշազարդ քարերով քո անձայն:
Եկել եմ հարազատ գիրկդ անշեջ,
Ու հետդ անդադար կխոսամ,
Խնդամ ու հուզվիմ գը մտքիս մեջ,
Ես հավերժ քու հետդ կմնան:
Վարպետաց փողոցն է ծո', աշե,
Ավոն է ծանր ու մեծ հոս նստած,
Շիրազը հայրենիք կերգե,
Ֆռունզն էլ խնդա գը աչքը թաց:
Մայլեքդ մշակույթ կշնչեն,
Դարբնոց է քայլ առ քայլ ու դուքան,
Ախ խոսքդ միշտ ընբես թող հնչէ,
Օր ծաղկիս դու ըդպես ու ըդքան:
Լուռ երկեմ, օր երգեն բարձրաձայն,
Ես քեզի սիրեմ գը գժի պես,
Երկնի տակ դու իմ բաց թանգարան,
Քաղաք ջան, էս ինչըղ անուշ ես։