ՈՒրախ Ստիխ
Շիրիմների վրա քամին սուգ է սուլում
Եվ փռվում է գետնին ծառը ծաղկած
Տարին ամեն մեկից ինչ-որ բան է խլում
Մեկ ծնունդ է բերում, մեկ` հոգեհաց.
Շիրիմներից քամին սին բառեր է քաղում
Եվ փռվում է գետնին ծառը ծաղկած
Լեռան փշերին մի նոր Նոյ է կաղում
Եվ նույն կյանքը - աղում է հին մի հողմաղաց.
Իսկ վերևում աստվածամոր աչքերը թաց
Անձրևում են ամպերի մեջ ու փայլփլում
Ամենայն բան այն անորոշ վերը թաղած`
Շիրմների վրա քամին սուգ է սուլում.