Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Սիփան Շիրազ

Տերևները

Քամու տարած տերևները ոչ մեկինն են:
Երբ աչքերս փակեմ՝ աշխարհը կվերջանա, աշխարհը
կմոռանա ինքն իրեն, աշխարհը կհեռանա ինքն իրենից,
թեկուզ կապույտ եկեղեցու զանգերը զրնգան նորից,
թեկուզ թոնը մաղի - լվանա քո վերջին դիմակը:
Քամու տարած տերևները ոչ մեկինն են:Ես այդ մասին
գրքում չէ, որ կարդացել եմ:
Երեկ թերթեցի քամիների գիրքը: