Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Ես ասացի. «Դու ծաղկում ես...»

Ես ասացի. «Դու ծաղկում ես,
Որպես շքեղ մի գարուն,
Եվ բոլորը, ինչ որ ունես,
Կյանք է թովիչ ու սիրուն...

Մենակ, ափսո՛ս, սիրտդ է մեռած,
Մենակ նա է չոր քեզնում...»։
Նա հառաչեց ու ինձ ասաց.
«Մենակ սիրտս չես տեսնում»։

1894