Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Գրադարանս

Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի։

Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր։

1917