Պատիվ
Ասում են, մարդըս պետք է իր անձից
Միշտ բարձըր դասի պատիվն անարատ,
Եվ ով զըրկված է այդ անգին գանձից,
Նա՛ է կյանքի մեջ ամենից աղքատ…
Բայց թե որ հարցնեք դուք հայ Կրեսոսին,
Կասե. «Պատիվն է՝ արծաթ-աբասին.
Եվ կյանքում անփող, դատարկ գըրպանը
Դա՜ է ամենից անպատիվ բանը…»։
1896