Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Աշնան տերևներ

Թափվում են աշնան դալուկ տերևներ,
Մեռնում է կյանքը թոշնող պարտիզում.
Տխուր դիտում եմ այդ մահու պատկեր
Եվ սև մտքեր են իմ հոգին հուզում...

Հայրենի՛ աշխարհ մեր վարդ հույսերի
Դո՛ւ էլ թառամող, ամայի պարտեզ.
Շրջում ենք ցիր ցան, քո ծոցից հեռի,
Աշնան հողմահար տերևների պես...