Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Հայ բանաստեղծին

Հայ բանաստե՛ղծ, պոկիր ճակտից
Անվիշտ երգիդ այդ պըսակ.
Թո՛ղ նա հյուսված լինի վարդից
Նըրան ձըգի՛ր ոտքի տակ…

Այս ցավ օրին, այս սև օրին,
Երբ լո՛ւյսի ենք մենք կարո՜տ,
Անհոգ երգով գընած դափնին
Նախատի՜նք է և ամո՜թ…