Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Մոր ցավը

Յա՛ սիրտ տվեք, որ դիմանամ
Գըլխիս ընկած ժեռ քարին...
Յա՛ մահ տվեք, որ չիմանամ
Ազիզ բալես ո՞ւր տարին...

Մեր վաթանը կըրակն առավ,
Կըրակն ընկա՜ է՛ն օրեն,
Գյոզալ բալիս թուրքը տարավ...
Տունըդ քանդվի՛, անօրեն։

Սև եմ հագել, սուգ եմ անում,
Վա՜յ եմ տալիս սև գըլխուս.
Քեզ եմ կանչում ձե՜ն չես հանում,
Ո՞ւր ես, ո՞ւր, իմ աչքի լուս...

Ախ սիրտ տվեք, որ դիմանամ
Գըլխիս ընկած ժեռ քարին...
Յա՛ մահ տվեք, որ չիմանամ
Ազիզ բալես ո՜ւր տարին...