Ղարիբի երգը
Օ՜խտը սարով, օ՜խտը տարով,
Հե՜յ սիրական իմ աշխարհ,
Հեռացել եմ քեզմեն լալով.
Լալո՛վ ընկել սարե՜ սա՜ր։
Կյանք եմ մաշում, սև օր քաշում,
Ընկա՜ծ խալխի դըռներին.
Քո սերն է ինձ հալում, մաշում
Հոգիս կըտրում էդ սերին...
Կոււլեմ հողիդ կարոտն առնեմ
Հող ու ջըրիդ ես ղուրբա՜ն.
Ա՜խ, ո՞նց անեմ ճամփեդ բըռնեմ,
Բախտն է կապել իմ ճամփան...
Վա՜յ ղարիբին ո՛վ ա, ո՛վ չի
Վայո՜վ կյանքն է անցընում.
Դուրսը մեռնի, չոլում կորչի
Ո՞վ ա խեղճին հարցընում...