Սավառնում ես ցնծությամբ վառ
Սավառնում ես ցնծությամբ վառ`
Քո սիրո հետ պուրակի մեջ:
Հավերժական զգում ես քեզ
Եվ քո հուրը հավերժ անշեջ:
Սգավորներ` ծանր ու դանդաղ`
Տանում են լուռ մի սև դագաղ:
Մի օր էլ քեզ պիտի տանեն
Այսպես լըռիկ ու տրտմասուգ,
Եվ քեզ նման այս պուրակում
Պիտ հուրհրա մի անմահ զույգ…
1933
Փարիզ