Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Նրանք իմ կյանքը երազ դարձուցին

Նրանք իմ կյանքը երազ դարձուցին –
Կուսական մաքուր աչերը անո՛ւշ.
Ցամաքած սիրտըս նորից լացուցին,
Հոգիս վառեցին երգերով քնքո՛ւշ,
Շուրջըս փռեցին աստղիկ ու ծաղիկ –
Կուսական մաքուր աչերը անո՛ւշ…

1904
Թիֆլիս