Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Մի ոսկե թռչուն անցավ երգելով

Մի ոսկե թռչուն անցավ երգելով
Իմ հոգու խորքից,
- Ա˜խ, ձայնը նրա այնպես հոգեթով`
Լավ ծանոթ էր ինձ:

Ա˜խ, ձայնը նրա` լազուր երազներ
Շնորհեց հոգուս …
Քեզ հազար ողջույն, իմ սուրբ, իմ նոր սեր,
Նորոգ արշալույս …

1920