Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Մռայլ բանտիս նեղ լուսանցքից

Մռայլ բանտիս նեղ լուսանցքից
Աստղեր տեսա հեզաչյա,
Որ սըգավոր ու թախծալից
Նայում էին ինձ վըրա:

Մայրըս, քույրըս միտըս ընկան,
Որ հայրերիս սուրբ հողում
Ինձ կըհիշեն ու լուռ կուլան
Աստղերի հետ հե՛զ, տըրտո՛ւմ …

1896
Երևան