Կյանքի կռվում ամենքը դեմ ամենքին
Կյանքի կռվում ամենքը դեմ ամենքին`
Սուր են սըրում ամենքը դեմ ամենքին:
Սուրն իմ ձեռքից` կռվի հանած ընկավ վար,
Ես չեմ կարող մտնել պայքար անարդար –
Խլել բերնից արնոտ հացը աղքատի,
Վառ քրտինքը ծըծել տանջված ճակատի…
Սուրն իմ ձեռքից` կռվի հանած ընկավ վար,
Ես չեմ կարող մըտնել պայքար ինձ համար…
1905