Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Եվ ո՛ւշ գիշերին հոգնած մի ալիք

…Եվ ո՛ւշ գիշերին հոգնած մի ալիք
Լացով, հառաչով եկավ ու ընկավ
Գիրկը մայր – երկըրի…
Ա˜խ, ճակատս հոգնած ո՞վ շոյե պիտի.
Եվ ո՞ւմ սիրտն է բաց – այս հեռո˜ւ, օտա˜ր
Ափում ինձ համար…

1901
Վենետիկ