Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Ես երգիչ եմ – երկնի թիթեռ

Ես երգիչ եմ – երկնի թիթեռ,
Ես գանձ չունիմ – լե՛ռ ու բե՛ռ.
Ես սիրում եմ շաղիկ, աղջիկ,-
Ծաղկի բուրմունք, կույսի սեր.
Ես սիրում եմ մրմունջ – տրտունջ,
Տանջված սրտի երգ ու վերք:

1893
Ալեքսանդրապոլ