Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Ա˜խ, երանի չըծնվեի

Ա˜խ, երանի չըծնվեի,
Չըլսեի
Հովիվների երգերը ջինջ
Եվ մայրական խոսքերը սուրբ:
Չըտեսնեի
Չքնաղ դեմքը իմ տիրուհու
Եվ աշխարհքը հրաշագեղ:
Ա˜խ, երանի չըծնվեի,
Չըլսեի, չըտեսնեի –
Չըմեռնեի…

1935