Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Ագռավների գորշ թևերով

Ագռավների գորշ թևերով
Աշունն եկավ միգաբեր
Ծաղիկ – սարե˜ր, երթաք բարով,
Դո՛ւք էլ, զանգակ – աղբյուրներ:

Ունայն քամին դուռս է ծեծում
Դալուկ ձեռքով կմախքի. –
- ‹‹Ե՛լ, դուռդ բաց, զուր ես հեծում.
Տերն է եկել աշխարքի:

Տերևներդ, կանգնի՛ր, թափ տամ,
Կյանքիդ աշունն է հիմի:
Երազներդ ցրվեմ, երթամ, -
Այս է ուղին ամենի…››:

1906