Վիգեն Իսահակյանին, 1922թ․, սեպտեմբերի 27, Հռոմ
Վիգու՛շ ջան,
Ինչ որ Հռոմում տեսա, քեզ համար դեռ բոլորովին հետաքրքիր չէին, բայց Նապոլի գնացի և Վեզուվը տեսա. – սա քեզ համար շատ հետաքրքրական էր. Այնպես որ մյուս տարի քեզ պիտի տանեմ, որ տեսնիս:
Համբույրներով, քո պապան
«Լուսանցքում Սոֆյա Իսահակյանի ձեռքվ»
Շատ, շատ պաչիկներ իմ բալիկ ջանիս:
քո` մամա: