Իսկ Հրանտ Մաթևոսյանն ասաց...
Հարցրեցի.
– Մարկեսն այսպիսի միտք ունի. «Ինձ համար ամենամեծ դժվարությունը ածականն է, ածականի տեղը, և դրանից է կախված, իմ կարծիքով, թե այսինչ գրվածքը պատկանո՞ւմ է, թե չի պատկանում գրականությանը...
Ածականն այն է, ինչը զանազանում է մի գրողին մյուսից, դա իրականությունը տեսնելու նրա կերպն է, գույնը, ձայնը»:
Ի՞նչ է մտածում Հրանտ Մաթևոսյանը:
Պատասխանեց.
– Մարկեսը թող ասի: Մարկեսը կարող է ասել: Իսկ մենք՝ հայերս, զզվել ենք ածականներից: Մեր ամբողջ կյանքը ածական է եղել: Մեր ամբողջ գրականությունը ածականների գրականություն է: Մերը գոյակա՛նն է լինելու: Մեր ժողովրդին, մեր գրականությանը, մեր գրողներին գոյակա՛ն է պետք:
Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ
«Ար», 01.03.1995 թ.