Ոչ ոք․․․
Արծիվ եմ ազատ, մրրիկ թևերով,
Հոգիս ձգտում է անհունին անծայր,
Ըմբոստ տենչերիս հասնելու համար՝
Հոգ չէ թե ճնշե կյանքն ինձ անգորով։
Թռիչքն է անհաղթ մտքիս կենդանի,
Հավատս հզոր, վառ սերս՝ անմահ,
Որ էլ<ի> կին եմ՝ ամբողջ պոեմա՝
Հոգ չէ թե մահը ինձ շուտով տանի․․․
Չկա մի կապանք, որ ընկճե հոգիս,
Մարե երկնային հուրը սրտիս մեջ,
Իղձերս թափի հրդեհն է անշեջ՝
Ոչ ոք չի կարող բռնանալ երգիս։
Արծիվ եմ ազա՜տ, բա՜րձր թռիչքով,
Ամենքի համար տեղ կա իմ սրտում,
Ով որ սողում է սրտանց եմ ատում,
Ըմբոստի համար պատրաստ եմ կյանքով․․․
1907 թ. 4 մարտի