Խաղաղությո՜ւն հյուղերիդ մութ․․․
Խաղաղությո՜ւն հյուղերիդ մութ
Ու գետնափոր․
Մկաններիդ՝ հանգիստ չառած․
Պարզ սրտերիդ,
Վայելքների<ն> միշտ անհաղորդ։
Խաղաղությո՜ւն երազներիդ
Ցավով վիժված․
Բաղձանքներիդ միշտ անկատար
Ու շնչահեղձ,
Կսկիծներից սահմանն անցած։
Խաղաղությո՜ւն թալանների,
Ոճիրների
Երկրիդ չքնաղ, գեղատեսիլ․
Խաղաղությո՜ւն
Մեծիդ, փոքրիդ հավե՜տ, հավե՜տ․․․
1921 թ.