Լուսացիր
Մո՛ւթ է, մո՛ւթ է․․․ ո՛չ արև կա,
Ո՛չ չուսին․
Սիրտս անզուսպ կարոտ կզգա
Ջինջ լույսի․․․
Ես գիշերի չեմ դիմանա,
Չեմ կարող՝
Ոչ ոք ինձնից չի իմանա
Խոսք կարող․․․
Հոգիս մաշվեց չասված խոսքի
Լծի տակ,
Ու ժանգոտվեց լարս ոսկի
Ու միակ․․․
Դե՛հ, լուսացիր․․․ չեմ դիմանա,
Չեմ կարող՝
Քնա՜ծ են ողջ․ չեն իմանա
Երգ կարող․․․
1915 թ. 19 հոկտեմբերի