Դե՛հ, արի՛, դու արի․․․
Դե՛հ, արի՛, դու արի և կարող,
Իմ անճար ու անծայր ցավի ճար․
Չէ՛, ես էլ քեզ ատել չեմ կարող,
Չեմ հյուսի քեզ ընդդեմ ոչինչ չար։
Սիրտս դեռ մի թիթեռ է ջահել,
Չքաղված ու դաղված մի կոկոն,
Միայն քեզ կուզեմ հեզ ես հայել․
Մինչ հանգի իմ կյանքի երեկոն։
Իսկ թե ի՜նչ բեռ է ինձ– ծանր լուծ,
Միշտ խոկալ ու տոկալ անմեկին․
Մաշվել շուտ իմ անհույս սիրելուց,
Ու չասել սիրում եմ ես մեկին․․․
1916 թ. 11 մարտի