Իրիկնային քո՛ւյր իմ հեզ, մեռելի՜ պես դու անցի՛ր
Իրիկնային քո՜ւյր իմ հեզ, մեռելի՛ պես դու անցի՜ր,
Թող զանգերը օրհներգեն ու օրհնե՜ն քեզ, դու անցի՜ր:
Վարդե՛ր թափեմ արծաթե, արծաթե աստղեր`
Դիակառքիդ, հոգո՛ւդ մեջ, դագաղիդ մեջ, դու անցիր...
Մահատեսիլ ու անդարձ, օրերիս պես մի՛ֆ դարձած,
Անվերադա՛րձ, համրընթա՛ց, սգահանդե՛ս դու անցիր...