Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր
Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր,
Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր...
Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր...
Ետ չնայե՜ս, ետ չնայե՜ս թաց աչքերով,
Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղայի՛ն քույր...