Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Դու չքացել ես

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժըպիտ,
Կարոտիս երգն էր
Պայծառ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ.
Կյանքը հեքիա՛թ է,
Աշխարհը սո՛ւտ...