Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Արշալույս

Դուրս ելա դաշտ
Կանաչ ծով,
Կանաչ ծով էր, անափ ծով,
Առավոտն էր ժպտում հաշտ,
Բոցավառվում նոր բոցով...

Եվ ուղիներ բյուրավոր,
Հեռավոր,
Կանչում էին, ակնարկում
Նոր էր սերըս, լայն ու խոր,
Նոր էր աշխարհն իմ հոգում...

Թողի տնակն իմ ավեր,
Մութ ու հին
Ու հեռացա խնդագին,
Անհա՜յտ, անհո՜ւն հեռուներ,
Ձեր գիրկն առեք իմ հոգին...