Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Անհայտ կողմերից իմ երկրի վրա,
Դյութել է հոգիս հայացքը նրա
Եվ իմ երգերը համր են ու անվարժ…
Բացված է արդեն մի ուրիշ երկիր,
Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,
Ոսկի հայացքով կախարդել է նա,
Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր…
Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա,
Նրա կնիքն է իմ հոգու վրա
Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն…