Zapel Yesayan

Նամակ Սոֆի Եսայանին 2

Կեսգիշեր Է։ Նստած եմ Կուպոլում, և հոգիս լի է հրճվանքով։ Այսօր տեսնվեցի նախագահի հետ։ Նա սիրալիությամբ ընդունեց ինձ և ասաց.

Գիտե՞ք, ժամանելուս պես Ձեր մասին եմ հարցրել։

Ուրախ եմ, որ չեք մոռացել ինձ։

Ինչպե՞ս կարող էի մոռանալ։ Դուք մեր ամենահավատարիմ ու ամենաթանկագին բարեկամն եք սփյուռքում։

Այնուհետև ես հարց տվեցի, թե ինչու են ուշացնում մեր վիզաները։ Նա զարմացավ, ափսոսանք հայտնեց և վերջում ասաց.

Իսկ ինչու՞ չհեռագրեցիք ինձ։ Չէ՞ որ Դուք տարբեր առիթներով հեռագրել եք ուրիշների համար և անմիջապես պատասխան ստացել։ Զեր դիմումի հիման վրա ես արդեն կարգադրել եմ, որ վիզաներն ուղարկվեն։

Ես այստեղ եկել եմ ոչ թե խնդրանքների կապակցությամբ, այլ Ձեզ տեսնելու հաճույքի համար։

Զեր բոլոր խնդրանքներն էլ սիրով կընդունվեն ու կիրագործվեն։

Այդ դեպքում պիտի խնդրեի, որ աղջկաս հետ միասին գնամ։

Ե՞րբ եք ցանկանում ճամփորդել։

Աշնանը։

Շատ լավ։ Ամեն ինչ պատրաստ կլինի Ձեր որոշելիք թվականին։

Բայց որևէ բան որոշելուց առաջ կուզենայի խորհրդակցել Մեհրաբյանի հետ։

Նա կանչեց Մեհրաբյանին, և զրույցը շարունակեցինք երեքով։ Մեհրաբյանը հիանալի մարդ է։ Իմ մասին նա արդեն խոսել էր ամենաբարձր գովեստներով։ Եվ այժմ էլ այնքան հոգատարություն ցուցաբերեց, որ ներքուստ ցանկություն ունեցա նրան համբուրելու։ Նա ասաց.

Իմ կարծիքով' Տիկնոջ ներկայությունն այստեղ ավելի անհրաժեշտ է։ Իսկապես, ես մենակս ոչինչ չեմ կարող անել այստեղ, մինչդեռ նրա աջակցոլթյամբ կհաղթահարեմ բոլոր դժվարությունները։ Բայց քանի որ նա շատ է ցանկանում այդ ուղևորությունը կատարել, ապա ես կհամաձայնեմ միայն այն պայմանով, որ այնտեղ մնա երեք կամ չորս ամիս, իր բացակայության ընթացքում ևս շարունակի աշխատակցել և ապա նորից ետ գա։

Դուք մեծ պատիվ եք անում ինձ։ Ես կջանամ արժանի լինել այդ պատվին։

Նույն րոպեին ներս մտավ Թահմաղը։ Մեհրաբյանը դեռ շարունակում էր շռայլորեն գովաբանել իմ ժուռնալիստական ընդունակությունները։ Եվ ավելացրեց.

Դուք, որպես խոշոր արձակագիր, փայլուն արդյունքների կհասնեք բոլոր ժանրերի մեջ... և այլն։

Ի վերջո, նախագահը խոստացավ մի գեղեցիկ բնակարան պատրաստել տալ ինձ ու քեզ համար։ Ինչ վերաբերում է Հրանտին, ապա նա այնտեղ կկատարելագործի իր մասնագիտությունը, որովհետև 23 24 տարեկան հասակում նա դեռ շատ ջահել է, որպեսզի ուսումը չշարունակի։ Նրա համար կստեղծեն բոլոր պայմանները։

Վերջացնում եմ նամակս և համբուրում երկուսիդ։ Կարծում եմ, որ դուք էլ ինձ չափ պիտի ուրախանաք։

Ձեր՝ Զապել

Բնագիրը՝ ԳԱԹ, Զապել Եսայանի ֆոնդ, № 200 (թարգմանություն ֆրանսերեն բնագրից)։

1931, դեկտեմբերի 20, Բարիզ
Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Fresno Friday, November 10, 1972 #9
Fresno Friday, November 10, 1972 #9
Play Online