Zapel Yesayan

Նամակ Աննա Բուդաղյանին 2

1927 թ. սեպտեմբերի 5, Բարիզ
Աննա Բուդաղյանին

Այս երկտողըս կղրկեմ Ձեզ իմացնելու համար, որ ստացա Ձեր վերջին նամակը։ Հետևյալ օրն իսկ պետք էր մեկնեի Լիոն, ուր հրավիրված էի բանախոսություն մը ընելու։ Այսօր Լիոնեն կվերադառնամ Բուլիկեն։ Կհուսամ, որ շուտով կուգամ Բարիզ և այլևս ավելի անմիջական միջոցներով կհետապնդեմ Փափազյանի վիզայի խնդիրը։ Կնախատեսեմ կարգ մը դժվարություններ, նկատի առնելով ներկա ընդհանուր կացությունը, բայց, ինչ արած, պետք է հաջողիլ։ նոր լուր չստացա իմ ծանոթես։ Բուլիկեն վերադառնալիս կգրեմ՝ կրկին և թերևս ժամադրություն տամ իրեն Բարիզի մեջ։

Մեծապես շնորհակալ կըլլամ Ձեզ, եթե ինձ իմացնեք Սիմոնիկի ժամանման թվականը։ Ընդհանուր կացությունը, մանավանդ օտարականներու համար, շատ արագ ընթացքով կդառնա ծանրակշիռ։ Մասնավոր տեղեկություններ ունիմ, որոնք ինձ կներշնչին մտահոգություններ։ Անհամբեր եմ Բարիզ վերադառնալու, բայց այդ մասամբ ինձմե կախում չունի։ Կհուսամ, սակայն, որ այլևս չեմ ուշանար և հաճույքը կունենամ Ձեզ տեսնելու։

Ջերմագին բարևներ Ձեր ամուսնույն և Ֆերհատին, և Ձերդ լավագույն զգացումներով՝

Զապել Եսայան
Be the first who will comment on this
Yatuk Music
Enzeli
Alexander Spendiaryan

Enzeli

Saturday October 17,1964 Fresno
Saturday October 17,1964 Fresno
Play Online