Yeghishe Charents
Ու տրտում էին...
Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն...
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում պայծա՜ռ ծիածան...
Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Markos and Markos
The disaster of war
Play Online