Yeghishe Charents

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,
Արև՜ դարձիր արևահամ ամոքիչ:

Ուրիշ ոչինչ չի՜ կամենա սիրտը իմ.
Ողջը հրին, արնանման արևին:

Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան արևահամ խնդություն:

Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ.
Ո՞վ է քեզ պես արևահամ ամոքիչ…

Երևան, V 1921թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Elegy
Arno Babajanyan

Elegy

Sunset over Yalta
Sunset over Yalta
Play Online