Yeghishe Charents

Մեռելոց

Երեկոն անձրևոտ էր ու թաց:
Փողոցները դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ:

Ու գիշերը իջնում էր մթին.
Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին:

Ու գնում էի ես համրընթաց,
Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռևում ինչ-որ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում:

Ու օրհնում էի ես իմ սրտում
Մոռացված դամբարանը քո մութ:
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,
Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ...

Be the first who will comment on this
Yatuk Music
Melody
Arno Babajanyan

Melody

Vicinity of the Village
Vicinity of the Village
Play Online