Yeghishe Charents

Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի

Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի.
Թե լուռ լինենք, լուռ ու հեզ կապույտը ո՞ւր կտանի:

Նա տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, կապույտը ո՞ւր կտանի...

Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին.
Իմ ո՛րբ ընկեր, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի...

Be the first who will comment on this
Yatuk Music
What will I do without you
Sayat Nova

What will I do without you

Motherhood
Motherhood
Play Online